«Մեր ծրագրում, որպես անվտանգության ապահովման կարեւորագույն գործոն, ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Սա կարեւոր նրբություն եւ նորամուծություն է, որովհետեւ մեր քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը եւ պիտի ընդգծեմ, որ մենք տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը եւ հաղթահարումը մեր տարածաշրջանում, եւ տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունն արձանագրում ենք որպես մեր երկարատեւ ռազմավարություն»,-այսօր կառավարության նիստում, ներկայացնելով կառավարության հնգամյա նոր ծրագիրն, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ գործոնը, որն էական ազդեցություն կարող է ունենալ մեր անվտանգության համակարգում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է․«Եվ մենք ընդգծում ենք համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման եւ ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման գործում եւ մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման իմաստով։
Այս առումով կառավարության ծրագիրն, ըստ էության, որոշակի դիրքավորում է ձեւակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ, այն առումով, որ մենք մեր ծրագիրն ու ծրագրային դրույթները ձեւակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչերին։ Հիշեցնեմ, որ հուլիսի 29- ի հայտարարության մեջ համանախագահները վերահաստատել են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի բանակցված, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը եւ կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին համանախագահների հովանու ներքո»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ