Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին»․Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը

Օգոստոս 18,2021 15:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նոր կառավարության հնգամյա ծրագիրը:

Ծրագրի ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող հատվածում գրված է․ «Հետախուզության, հակահետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի եւ գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է Ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է»:

Ծրագրում նաեւ նշված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՀՀ պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը, անհրաժեշտ է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի անձնակազմի քանակի ավելացում, սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում, պետական սահմանի ինժեներական կահավորում, սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն:

«Կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին»,-գրված է ծրագրում:

Ահաբեկչության եւ ծայրահեղականության բռնի այլ դրսեւորումների դեմ պայքարն, ըստ ծրագրի, Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման կարեւորագույն գործոններից մեկն է շարունակում մնալ ահաբեկչության եւ ծայրահեղականության բռնի այլ դրսեւորումների դեմ պայքարը, այդ ոլորտում Հայաստանի կողմից միջազգային եւ միջպետական պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարումը:

«Շարունակվելու է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների՝ ՀՀ տարածքում ահաբեկչության եւ ծայրահեղականության բռնի այլ դրսեւորումների դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու, ահաբեկչական սպառնալիքները ժամանակին բացահայտելու ու չեզոքացնելու ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքը: Իրականացվելու են ՄԱԿ, ԱՊՀ, ԵՄ, ՀԱՊԿ, շահագրգիռ միջազգային եւ միջպետական այլ կառույցների, ինչպես նաեւ գործընկեր պետությունների իրավասու մարմինների հետ ոլորտային համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Միջոցառումներ են իրականացվելու Հայաստանի Հանրապետության կարևոր օբյեկտների եւ ենթակառուցվածքների հակաահաբեկչական պաշտպանվածության մակարդակի բարձրացման, դրա իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, ընդունման, ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցման ու շարունակական կատարելագործման ուղղությամբ»,-գրված է ծրագրում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031