Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոս 18,2021 14:30

Ուշադրություն
Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտնագության կանոնները:

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 20-23-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքի օգոստոսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 39.0°C (2005թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 10.9°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.1°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031