Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուները կամրացվեն, լուսատուները կփոխարինվեն

Օգոստոս 18,2021 14:56

Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում մեկնարկել է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը: Կփոխվեն, կամրացվեն լուսավորության հենասյուները, առկա լուսատուներն էլ կփոխարինվեն էներգախնայող LED տիպի լուսատուներով:

Բացի այդ, բոլոր հաղորդուղիները կանցկացվեն ստորգետնյա՝ պլաստիկ խողովակաշարերով: Աշխատանքներն ընդգրկում են 28 փողոց: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ՎԶԵԲ վարկային, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) դրամաշնորհային միջոցներով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Ծրագրում ընդգրկված փողոցներն են՝

Սայաթ-Նովայի, Մ. Բաղրամյան, Կոմիտասի, Մյասնիկյան պողոտաները, Աճառյան, Հերացու, Չարենցի, Մոսկովյան, Սարյան, Իսահակյան, Ալ. Մանուկյան, Խանջյան, Ամիրյան, Վարդանանց, Կասյան, Դեմիրճյան, Պարոնյան-Պռոշյան փողոցները, նաև Տերյան, Թումանյան, Նալբանդյան, Հանրապետության, Աբովյան, Ագաթանգեղոսի, Գ. Լուսավորչի, Արգիշտիի փողոցները, Տ. Մեծի պողոտան (Մելիք Ադամյան), Վ. Սարգսյան-Իտալիայի-Բեյրութի, Խորենացու փողոցները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել