Օգոստոսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անձնակազմի հետ:
Ողջունելով խմբակցության անդամներին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել կուսակցության դերն ու նշանակությունը հատկապես հայապահպանության,Հայ դատի, Արցախյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության ճանաչման, անվտանգության հարցերը միշտ օրակարգում ունենալու գործում. «Պատահական չէ, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը համարել եմ ամենայն հայոց կուսակցություն: Իմ կարծիքով ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է Արցախում, և նրանից ուսանելու շատ բան ունենք»:
Արթուր Թովմասյանը կարևորել է կուսակցության պահպանած պետականամետ առաքելությունը և միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչման գործընթացում ունեցած ավանդը:
Խոսելով ԱՀ և ՀՀ խորհրդարանների գործունեության մասին՝ Աժ նախագահը նշել է, որ ԱՀ խորհրդարանի դռները բաց են և΄ իշխանության, և΄ ընդդիմության բոլոր պատգամավորների առջև: ԱԺ նախագահը գտնում է, որ ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի:
ՀՅԴ խմբակցության անդամները ողջունել են նմանատիպ հանդիպումները և առաջարկել դրանք դարձնել պարբերական:
Կարդացեք նաև
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին