Ermenihaber. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպումը կայացել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական տոնավաճառի (IDEF 21) շրջանակներում։ Տոնավաճառի բացումը կատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Թուրքական մամուլի հավաստմամբ՝ նախարարները անդրադարձել են նաև Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին։
Հուլուսի Աքարը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Թուրքիան աջակցում է «եղբայրական Ադրբեջանի» հակահայկական գործունեությանը։