Յասսիում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը թեւակոխել է եզրափակիչ փուլ: Մրցաշարի ավարտին մնում է երեք տուր, եւ մեդալների համար պայքարը գնալով սրվում է:
Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ութերորդ տուրում հերթական հաղթանակը տարավ՝ կարեւոր մեկ միավոր վաստակելով ռուսաստանցի Անաստասիա Բոնդարուկի հետ պարտիայում եւ 6,5 միավորով զբաղեցրեց «մաքուր» 2-րդ հորիզոնականը: Այդ հաղթանակով Էլինան իրեն լավ նվեր մատուցեց ծննդյան տարեդարձի առթիվ:
Այսօր կայանալիք իններորդ տուրում մեր շախմատիստուհին սեւերով խաղալու է միանձնյա առաջատար, ուկրաինուհի Յուլիա Օսմակի հետ, որից հետ է մնում ընդամենը կես միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ