Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը միջնորդում է իրեն կալանավորել. «Ա1+»

Օգոստոս 17,2021 22:55

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդում է իրեն կալանավորել։ Վերջինս ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Facebook» սոցիալական ցանցում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին  իր անձնական կարծիքն  արտահայտելու համար։

Մուշեղ Շուշանյանի միջնորդության համար հիմք հանդիսացավ այն հանգամանքը, որ դատարանը որոշեց առանց քննության թողնել ընտրված խափանման միջոց՝ ստորագրությունը փոխելու միջնորդությունը։  Քննիչը խափանման միջոց ընտրելիս որոշել է՝ Մուշեղ Շուշանյանը կարող է նոր հանցագործություն կատարել։

Ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբանն էլ հայտարարեց՝ այսօր երեկոյան նոր գրառում է կատարելու, ուստի պետք է փոխել իր խափանման միջոցը՝ նոր հանցագործությունը կանխելու նպատակով։

Մինչ այդ, Մուշեղ Շուշանյանը հայտարարել էր, որ այս գործով հանցակազմի առերեւույթ բացակայությունն ակնհայտ է։  Իսկ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կամային բնույթ է կրում։ Շուշանյանը շարունակում է պնդել, որ Արցախյան պատերազմում դավաճանություն է տեղի ունեցել եւ որեւէ մեկը չի կարող սահմանափակել իր ազատ արտահայտվելու իրավունքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031