Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը վերականգնել են Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները: Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության կայքում:
Երեքշաբթի Մոսկվայում տեղի ունեցած նիստին երեք երկրների ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները և երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ