«Պայմանավորվել ենք, որ առավել նպատակահարմար է քննարկում կազմակերպել վաղը։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքն այսօր առաջարկել էր սահմանային իրավիճակի հետ կապված փակ քննարկում անել ու հրավիրել պատասխանատու պաշտոնյաներին՝ որոշակի հարցերի պատասխաններ իմանալու համար։ «Վաղն առավոտ քննարկման վերաբերյալ մանրամասները կհայտնենք՝ ժամի, հրավիրյալ անձանց վերաբերյալ, կփոխանցենք մեր ընդդիմադիր գործընկերներին եւ փակ քննարկում կկազմակերպենք ԱԺ-ում»,-նշեց Հայկ Կոնջորյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ