2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 09։06-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի կա։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս և հանգուցյալի նույնականացման քարտը, համաձայն որի՝ վերջինս հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1984թ.։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին