Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից հավելյալ ջրառ ենթադրող օրինագիծը։ «Կողմ» էր քվեարկել 64, «դեմ»՝ 19, եւ «ձեռնպահ»՝ 1 պատգամավոր։
Ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ էին արտահայտվել։ Նախագիծը դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ գումարեց՝ օրակարգում կառավարության հեղինակած՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Դեռեւս օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ոռոգման նպատակով Սեւանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը պետք է դարձվի մինչև 245 մլն մ³․ այդ նիստում հայտարարվել էր, որ Սեւանի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով իջել է։ Մինչդեռ դեռեւս մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ շուտով սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը․ հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակն ամենաբարձրը կլինի վերջին 60 տարում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ