Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ռուսական ավտոփոխադրողներին ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժի վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ այնտեղ ընթանում է ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ակտիվ աշխատանք, ուստի խնդրանք՝ ուշադրություն դարձնել այդ հեռանկարային տարածքի վրա, այն, իմ կարծիքով կունենա ակնհայտ տնտեսական շահ»,- ասել է նա Միջազգային ավտոփոխադրողների միավորման հետ հանդիպմանը:
Նա կարևորել է, որ Ռուսաստանի «մերձավոր հարևանությամբ» գտնվող այդ տարածքի տնտեսական զարգացումն ընթանա ռուսական ակտիվ մասնակցությամբ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ