«Մեր թիմակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն` անդրադառնալով Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի եւ Իրինա Յոլյանի ձերբակալության փաստին: Նրանց վերագրվող մեղադրանքը`պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ առանձնակի խոշոր չափերի յուրացումներ, Վահե Հակոբյանը շինծու եւ ծիծաղելի է համարում: Մենուա Հովսեփյանը մեղադրվում է նաեւ առերեւույթ ընտրակաշառքի գործով:
Վահե Հակոբյանի կարծիքով՝ Գորիսի փոխքաղաքապետերին ձերբակալելով`փորձելու են նաեւ Առուշ Առուշանյանին ճնշել, որպեսզի «ինչ-որ բաներ ընդունի». «Այս կառավարությունը շարունակում է շանտաժի լեզուն»:
Հիշեցնենք, Առուշ Առուշանյանը կալանավորված է: Նա մեղադրվում էր սոցիալական օգնություններ տրամադրելու մեջ, որը իշխանությունում համարում են ընտրակաշառք:
Այսպիսով, ըստ Վահե Հակոբյանի. «Սյունիքը գլխատվում է»:
Կարդացեք նաև
Հարցին լուծումները մո՞տ են, քանի որ Նիկոլ Փաշինյանը վերջերս, կառավարության նիստում խոսեց սահմանազատման-սահմանագծման աշխատանքներն արագացնելու մասին, իսկ որոշ ժամանակ առաջ խոսվում էր սեպտեմբեր ամսին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, իսկ օրերս էլ Իլհամ Ալիեւը խոսեց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Ես այս կառավարությունից ամեն ինչ սպասում եմ, բոլորի մեջքի հետեւում կարող են փաստաթուղթ ստորագրել, մեկ անգամ արդեն դա արել են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ