Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրք գործիչ. «Նախիջևանի վրա հարձակումը Թուրքիան կդիտարկի որպես իր վրա հարձակում և անհրաժեշտ միջամտություն կանի»

Օգոստոս 17,2021 16:26

Ermenihaber. Թուրքիա-Ադրբեջան բարեկամության միությունների ֆեդերացիայի պատվավոր նախագահ Յուջել Արթանթաշն անդրադարձել է նախօրեին Նախիջևան-Հայաստան սահմանին տեղի ունեցած միջադեպին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին:

Նշելով, որ Նախիջևանի երաշխավոր պետությունը Թուրքիան է՝ Արթանթաշը հետևյալ շեշտադրումներն է  արել.

«Հնարավոր որևէ հարձակման կամ պատերազմի դեպքում Թուրքիան անհրաժեշտ միջամտություն կանի և հայերին դաս կտա: Այդ պատճառով էլ հայերը չպետք է մոռանան Ղարաբաղում կրած պարտությունը, պետք է խելացի գտնվեն և ընդունեն Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության առաջարկը և հրադադարը չխախտեն»:

Արթանթաշը նաև հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը արդեն ռազմական համագործակցության մեջ են, ուստի Նախիջևանի վրա հնարավոր հարձակումը Թուրքիան դիտարկելու է որպես հարձակում իր վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031