ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ամփոփելով հայ մարզիկների ելույթները Տոկիոյի օլիմպիական խաղերում, ասաց, որ չի ցանկանում այլ երկրների միջեւ զուգահեռներ տանել. «Մենք ենք, մեր ներուժը…Չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, ասել՝ ֆինանսավորումը, հնարավորությունները, մարզաբազաները կամ մի ուրիշ բան… Մենք միշտ այդպես աշխատել եւ բերել ենք մեդալներ՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից»:
Նա նշեց, որ այս օլիմպիական խաղերին եւս 2 նոր մարզաձեւ ենք ունեցել, իսկ ընդհանրապես բացի ըմբշամարտից եւ ծանրամարտից, մնացած մարզաձեւերից մեդալներ ունեցել ենք շատ վաղուց:
«Փառք ու պատիվ Հովհաննես Բաչկովին, որը 13 տարի անց բրոնզե մեդալ բերեց, եթե չեմ սխալվում վերջին մեդալը 2008 թվականին է եղել՝ Հրաչիկն էր Ջավախյան, որը նույնպես բրոնզ էր բերել: Ակսինքն, համարում եմ, որ ամեն դեպքում կա պրոգրես…»:
Գաբրիել Ղազարյանն անդրադարձավ նաեւ մարմնամարզությանը. «Մեր Արթուր Դավթյանին էլ փառք ու պատիվ, մենք 41 տարի հետո մեդալ ունեցանք, վերջինը 1980 թվականին էր, եթե չեմ սխալվում, Էդուարդ Ազարյանն էր մեդալ ստացել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ