Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա Հադրութն ու Շուշին հայկական չեն․ եթե մի օր Սեւանը չեղավ, ումի՞ց ենք ջուր վերցնելու»․ Թադեւոս Ավետիսյան

Օգոստոս 17,2021 14:40

Սեւանա լճից ոռոգման նպատակով հավելյալ ջրառ ենթադրող օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում լճի պահպանման վերաբերյալ նախկիններին ուղղված մեղադրանքներ հնչեցին «Քաղաքացիական պայմանագրից» ելույթ ունեցողներից, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն էլ բնապահպանների ահազանգերով, թվային տվյալներով պնդում էին, որ գործող իշխանությունն է թերացել։

«Հայաստան» դաշինքից Թադեւոս Ավետիսյանը նախ շեշտեց՝ գյուղացուն ջուր հասցնելը կարեւոր է, բայց կա մանիպուլյացիա․ «Ասում են, թե ջուրը որտեղի՞ց տան այն դեպքում, երբ տարին չորային է եղել։ Հետեւաբար, ջուրը պետք է տան Սեւանից։ Այս տրամաբանությամբ, եթե մի օր Սեւանը չեղավ․․․հիմա Հադրութն ու Շուշին հայկական չեն, եւ նման պարագայում ումի՞ց ենք ջուր վերցնելու, ո՞ւմ ենք մեղադրելու»։

Թադեւոս Ավետիսյանը դիմեց նախագիծը զեկուցող ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին, կարծիք հայտնեց, թե ջուր չլինելու համար վերջինս Աստծուն է մեղադրում․ «Իսկ դուք, ձեր կառավարությունն ամեն ինչ իդեալակա՞ն է արել։ Այստեղ ջուր տալու խնդիրը չի, այլ կառավարման ձախողումը։ Եղբայր, բա տնտեսական հեղափոխություն էիք անում, դրանից ի՞նչ կա։ Հերիք է մեղավորներ ման գաք։ Եվ հետո, պարոն Սարգսյան, այդքան գլուխ մի գովեք»։

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում կառավարության հեղինակած՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դեռեւս օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ոռոգման նպատակով Սեւանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը պետք է դարձվի մինչև 245 մլն մ³․ այդ նիստում հայտարարվել էր, որ Սեւանի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով իջել է։ Մինչդեռ դեռեւս մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ շուտով սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը․ հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակն ամենաբարձրը կլինի վերջին 60 տարում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031