Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ բարձրաձայնել է իր տարածքային հավակնությունները Սյունիքի մարզի նկատմամբ՝ հայտարարելով, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո իրենք ադրբեջանցիներին կվերադարձնեն այդ տարածք:
«Արևմտյան Զանգեզուրն այս պահին գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ: Բայց Զանգեզուրի միջանցքի բացումից հետո մենք, իհարկե, այն օգտագործելով՝ կվերադարձնենք մեր քաղաքացիներին մեր նախնիների հողեր… Նման ծրագրեր կան, և դա բնական է: Քանի որ մեր քաղաքացիները բռնի կերպով արտաքսվել են Հայատանի տարածքից, և ոչ միայն Զանգեզուրի մահալից, այլև Գեյչայից (Սևան-խմբ.): Եվ նրանք լիարժեք իրավունք ունեն ապրել իրենց նախնիների հողում: Մենք դա թողել ենք հաջորդ փուլի համար»,- ասել է Ալիևը Քարվաճառում ադրբեջանական պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ