Օգոստոսի 17-ին խորհրդարանի ղեկավարը ընդունել է «Արդարություն» խմբակցության անդամներին:
ԱԺ նախագահը ողջունելով խմբակցության անդամներին՝ ներկայացրել է իր՝ որպես խորհրդարանի ղեկավարի պաշտոնական և ոչ պաշտոնական, ինչպես նաև չլուսաբանված հանդիպումների մասին տեղեկատվություն և դրանցից ակնկալված ու ստացված արդյունքները:
Արթուր Թովմասյանը կարևորել է Արցախի «Արդարություն» կուսակցության գործունեությունը՝ որպես երկրում գործող ընդդիմադիր ուժի և ընդգծել. «Եթե իշխանությունը իր թիկունքում չզգա ընդդիմության շունչը, ապա այն լճացում կապրի բառիս ամբողջական իմաստով»:
Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը գոհունակություն է հայտնել ընդունելության համար, կիսվել խմբակցության մտահոգություններով և հույս հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության և կարևորության մասին, ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական կապերի վերականգնմանն ու ակտիվացմանն առնչվող և այլ հարցեր:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահը վստահեցրել է, որ խմբակցության կողմից ներկայացված ցանկացած առաջարկ պատրաստ են քննարկելու:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին