Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւն առաջարկել է Վարդենիսի փոխարեն օգտագործել Բասարքեչար անվանումը

Օգոստոս 17,2021 14:31

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ մեկնել է Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի և Բերձորի շրջաններ: Քարվաճառում Ադրբեջանի պետական դրոշը բարձրացնելու հանդիսավոր արարողության ժամանակ Ալիեւը կրկին հավակնություններ է ներկայացրել Հայաստանի Վարդենիսի շրջանի նկատմամբ՝ նշելով, որ դա «ադրբեջանական պատմական Բասարքեչար շրջանն է»:

«Այս ճանապարհն ուղիղ տանում է Բասարքեչարի շրջան: Այն Հայաստանում անվանում են Վարդենիսի շրջան: Բայց այդ շրջանի և մարզի իրական անվանումը Բասարքեչար է: Դա Գեյչա մահալն է՝ հին ադրբեջանական տարածք: 1930թ. Հայաստանի տարածքում ստեղծվել է Բասարքեչարի շրջանը: Դրա բնակիչների բացարձակ մեծամասնությունը եղել են ադրբեջանցիներ: Այդ թվում, Զոդի բնակիչները նույնպես եղել են ադրբեջանցիներ: Նրանք ենթարկվել են արտաքսման: Եվ միայն 1969թ. հունիսին Հայաստանը Բասարքեչարի շրջանը վերանվանել է Վարդենիսի շրջան: Ես խնդրում եմ՝ ռեպորտաժներում և ընդհանուր առմամբ մեր բառապաշարում պետք է կիրառել ոչ թե Վարդենիս, այլ վերականգնել Բասարքեչար անվանումը»,- ասել է Ալիևը:

Ալիեւը նաև նշել է, որ պատերազմի ժամանակ իրենց հաջողվել է Քարվաճառի շրջանում վերցնել ռազմավարական կարևորության բարձունքներ՝ կանխելով հայկական ուժերի վերադասավորումները:

«Մռավի լեռնաշղթայի տարածքում և նրա շրջակայում կատաղի մարտեր են ընթացել, մենք ունեցել են շեհիդներ: Բայց մենք վերցրինք ռազմավարական բարձունքներ, ինչը մեզ հնարավորություն տվեց վերահսկողություն սահմանել հայերի կողմից օգտագործվող տրանսպորտային-հաղորդակցային ենթակառուցվածքների վրա: Այդպիսով, վերցնելով ռազմավարական բարձունքներ Քելբաջարի հյուսիսային հատվածում՝ մենք կարողացանք զգալիորեն սահմանափակել հայկական զինված ուժերի շարժն այդ ուղությամբ, և նրանք փաստացի չկարողացան օգտվել Բասարքեչար-Քելբաջար (Վարդենիս-Քարվաճառ-խմբ.) ճանապարհից: Դա ռազմական հակահարձակողական գործողության հիմնական մասն էր»,- ասել է Ալիեւը:

Նա նշել է, որ որոշ ուղղություններում ռազմական մանեւրումներով իրենց հաջողվել է կանխել հայկական զինված ուժերի վերադասավորումները: «Այդպիսով, Քելբաջարի մի մասը, փոքր մասը, ազատագրվել է մարտի դաշտում: Բայց հիմնական մասն ազատագրվել է արդեն Հայաստանի կապիտուլիացիոն ակտի ստորագրումից հետո»,- ասել է Ալիեւը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031