Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտն էական վնասներ է հասցրել Վարդենիս, Ծովակ եւ Լուսակունք համայնքների տնտեսություններին

Օգոստոս 17,2021 13:31

Օգոստոսի 14-ին տեղացած ուժեղ կարկտից զգալի վնասներ են կրել Վարդենիս, Լուսակունք եւ Ծովակ համայնքների տնտեսությունները։

Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նախնական տվյալներով, տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված 230 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների բերքը:

Մեծապես տուժել է նաեւ գյուղնշանակության վարելահողերում առկա 90 հեկտար ցորենի, 67 հեկտար գարու, 94 հեկտար կարտոֆիլի, պտղատու այգիների 54 հեկտար խնձորի եւ 45 հեկտար տանձի բերքը: Վնասվել են նաեւ ջերմոցներ, ջրատաքացուցիչներ, բնակարանների եւ շինությունների կտուրներ:

Ծովակի եւ Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի ցանքերը, մնացած մասը՝ հացահատիկի՝ դեռեւս չհնձված արտերը։

Լուսակունքում վնասվել է 80 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար հացահատիկի ցանք, 5 հեկտար պտղատու այգու բերք։

Վնասների գումարային չափերը ճշտվում են համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031