«Թշնամի պետության ղեկավարն օրերս հարցազրույցի ժամանակ «ազատության համար մղվող պատերազմ» անվանեց իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունները։ Սրանով նա ընդունեց, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը։ Սա կարեւոր է միջազգային հանրության համար»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով․ «ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է եւ Ադրբեջանն իրավունք չունի քիթը խոթել ՀՀ-ի եւ նրա ռազմավարական գործընկերոջ հարաբերությունների մեջ։ Խոսելով սպառազինության մասին՝ նա կասկածի տակ դրեց, թե ինչու ՌԴ-ն պետք է մեզ աջակցի այդ հարցում, սակայն հիշեցնեմ, որ ինքն է տարածաշրջանում սկսել սպառազինության մրցավազքը»։
Հայկ Մամիջանյանը թշնամի պետության ղեկավարին հիշեցրեց՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ