ՀՀ առողջապահության նախարարությունը, վերջապես, սկսել է զբաղվել հոգեբուժական կազմակերպություններում տարիներով արմատացած խնդիրներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է սահմանել հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները:
Ընդ որում, այս խնդիրների մասին արդեն մի քանի տարի է, ինչ բարձրաձայնվում է, սակայն ԱՆ-ն միայն նոր է սկսել խնդրին արձագանքել. որոշման նախագիծը նոր է շրջանառության մեջ դրվել: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեբուժական կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պետք է ապահովի սանիտարահիգիենիկ նորմերին եւ կանոններին համապատասխանող, բարեկարգ, կահավորված սանհանգույցով եւ լոգասենյակով, եղանակային պայմանների համար անհրաժեշտ ջեռուցմամբ, օդափոխությամբ, խոնավությամբ, բնական եւ արհեստական լուսավորությամբ կեցության պայմաններով: Բացի այս, հիվանդասենյակները պետք է լինեն առանձնացված տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար:
Արդյոք այս որոշման նախագիծը իրականություն կդառնա, թե այն կմնա սեւով սպիտակի վրա գրված, ցույց կտա ժամանակը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։