ԱԺ պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Պատերազմի ողբերգական և դրան հաջորդած խայտառակ գործընթացի հետևանքով Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում։
Բացի սահմանային հատվածում նախատեսված ամրաշինական աշխատանքներից և կանոնավոր կերպով մարտական հերթապահության իրականացումից, անհրաժեշտ է ապաստարաններ կառուցել։
Եթե կան դրա համար նախատեսված վայրեր, ապա դրանք պետք է կարգի բերել, կահավորել/լրակահավորել, եթե չկան կամ տարրական նորմերին չեն համապատասխանում, ապա արագ պետք է զրոյից կառուցել։
Կարդացեք նաև
Ադրբեջանն աստիճանաբար կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր՝ փորձելով մեծացնել ճնշումը։ Սա ենթադրում է, որ իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել։