Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Ազատ ոճի մրցաշարի առաջին օրը Հայաստանի հավաքականի յոթ ներկայացուցիչներից պայքարի մեջ ներգրավվել են երեքը՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ՝ Դավիթ Մարգարյանը եւ 70 կգ՝ Նարեկ Հարությունյանը, որոնցից մեդալի համար պայքարելու իրավունք ստացել է միայն Խնձրցյանը:
Երրորդ մրցանակային տեղի համար նա սպասում է իր մրցակցին, որի անունը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ