Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը խաղում է առանց պարտության, իսկ Լիլիթ Մկրտչյանը մրցաշարային աղյուսակում բարձրանում է վեր

Օգոստոս 17,2021 09:01

Մեկօրյա հանգստից հետո Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցները վերսկսել են պայքարը:

Յոթերորդ տուրից հետո Էլինա Դանիելյանը իր անվան դիմաց գրանցել է 5,5 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավորով է հետ մնում երկու առաջատարներից: Ընդ որում, Էլինան մեր աղջիկներից միակն է, որը Յասիում ոչ մի պարտություն չի կրել:

Բազմափորձ Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով հավասարվել է Հայաստանի ազգային հավաքականում իր կրտսեր թիմակից Աննա Սարգսյանին: 4,0-ական միավոր ունեն Մարիա Գեւորգյանը եւ Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը վաստակել է 3,5 միավոր, իսկ Սիրանուշ Ղուկասյանը 3,0 միավորով առայժմ ամենահամեստ արդյունքն ունի Հայաստանի ներկայացուցիչների մեջ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել