Նախորդ խմբագրականում ես արձանագրել էի, որ Ազգային ժողովի բանավեճն ընթանում է «թալանչի» եւ «հողատու» պիտակների շուրջ, եւ այդ պրիմիտիվ բանավեճն ինձ թվում է վնասակար՝ պետության տեսանկյունից: Ընթերցողների արձագանքը երեք տեսակի էր. 1/ «թալանչին» ճիշտ է, «հողատուն»՝ սխալ, 2/ «հողատուն» ճիշտ է, «թալանչին»՝ սխալ, 3/ երկուսն էլ ճիշտ են, ու պետք է խորհրդարանական այդ երեք (իրականում՝ երկու) ուժերին հանել ասպարեզից եւ քաղաքական դաշտ բերել այլ ուժերի: Արդյոք ես համաձա՞յն եմ այդ երեք պնդումների հետ: Եվ այո, եւ ոչ:
«Թալանչին» եւ «հողատուն»՝ բնորոշումները, որոնք կիրառվում են նախկին եւ ներկա իշխանությունների եւ խորհրդարանում այժմ ներկայացված ուժերի հանդեպ, սխալ չեն, բայց այդ ամենը «փազլի» (խճանկարի) մի տարր էր, որն առանձին դիտարկելիս մենք շատ հեռու ենք ամբողջական պատկերը հասկանալուց: Եթե նպատակն ինչ-որ մեկին վիրավորելն է, «զգետնելը», «ջախջախելը», ապա խնդիր չկա՝ կարելի է սահմանափակվել այդ պիտակներով: Բայց եթե ձգտում կա գտնել մեր պետության զարգացման առավել բարենպաստ եւ իրատեսական ճանապարհը, ապա այս պիտակավորումները բավարար չեն:
Եվ այդպես է ոչ միայն այդ հարցում: Վերցնենք օրինակի համար մեկ այլ դրամատիկ իրադարձություն, որը տեղի է ունեցել շատերիս կյանքի օրոք՝ Խորհրդային Միության փլուզումը: Նրանք, ովքեր ապրում են «հին ժամանակների» կարոտախտով, ասում են՝ «Գորբաչովն իր սխալ քաղաքականությամբ կործանեց հրաշալի, ծաղկուն երկիրը»: (Նրանց մի մասը խոսում է այս կամ այն «մութ ուժերի» դավադրության մասին, բայց ծայրահեղական, նախապաշարումներով պայմանավորված տեսությունները մենք չենք քննարկում): Ավելի ազատական, արեւմտամետ հայացքներ ունեցողներն ասում են, որ այդ երկիրն այլեւս կենսունակ չէր եւ մահացավ, այսպես ասած, «սեփական մահով»: Այդ երկու պնդումները սխալ չեն, բայց մեծ հաշվով ոչինչ չեն բացատրում. թե՛ մեկ անձի գործողությունները, եւ թե՛ «պատմության բնականոն ընթացքը» ենթարկվում են ավելի մեծ օրինաչափությունների, որոնք, իհարկե, համակարգչային մեկ էջում հնարավոր չէ բացահայտել: Համենայնդեպս, իմ համեստ կարծիքը հայտնեմ. Խորհրդային Միությունը կարող էր տրանսֆորմացվել եւ դառնալ քիչ թե շատ ժողովրդավարական եւ շուկայական երկիր, եթե բաղկացած չլիներ ազգային հանրապետություններից, որի վերնախավը (այդ թվում նաեւ՝ կոմունիստական) չունենար ամբողջ իշխանությունը վերցնելու եւ հանրապետությունների ողջ հարստություններին տիրանալու հավակնություններ:
Դառնալով մեր խնդրին՝ արձանագրենք, որ քաղաքական ուժերը եւ նրանց կողմնակիցները, բնականաբար, պետք է ասեն՝ մենք տանում ենք երկիրը դեպի պայծառ ապագա, կամ՝ եթե մենք լինենք, ապա կտանենք երկիրը դեպի այդ ապագան: Բայց ինձ ավելի հետաքրքիր է, թե ինչպես են աշխատում հասարակության եւ պետության մեխանիզմները եւ ինչու են այդ մեխանիզմներն այժմ խափանվել:
Վերջում եւս մի զուգահեռ բերեմ: Պատկերացրեք ավտոմեքենաների պահեստամասերի մի կրպակ: Նրա տերը պետք է գովի իր ապրանքը, ասի՝ «էստի համեցեք», պնդի, որ իր պահեստամասերը լավն են, «ֆիրմա են», եւ դրանց գնորդը ոչ մի խնդիր չի ունենա: Նա պետք է ասի նաեւ, որ դիմացի կրպակի տերը շառլատան է եւ խաբեբա: Բայց կան նաեւ մեքենաների դիագնոստիկայի կենտրոններ, եւ եթե մեքենան չի ստացվում «խոդի գցել», դրանք որոշում են, թե որն է անսարքության պատճառը: Աշխատանքի երկու տեսակներն էլ անհրաժեշտ են: Բայց ինձ երկրորդն է հետաքրքրիր:
Արամ Աբրահամյան
Հասարակության եւ պետության մեխանիզմների արդյունավետ աշխատանքի անհրաժեշտ պայմանը համակարգված կոռուպցիայից զերծ մնալն է: Կհաջողվի հեռու մնալ այդ գայթակղությունից՝ երկրում կունենանք նորմալ գործունեության դաշտ համապատասխան հետևանքներով:
էհ… գոնէ գիտակից էք, որ այդ վտանգը կայ… սկսում էք գոնէ նշմարել որոշ բաներ…
այս անգամ, գոնէ այնպէս չէ որ՝ «հարիւր օրուայ մէջ, չմնա՛ց կոռուպցիա»…
Ավինյանին ըսածը, հիմա էլ՝ փաշինյանական քաղաքական օլիգարխների մասին, հարկաւոր էր լաւ լսել… այդ յատկապէս կարկառուն, հնաբարոյ օլիգարխը, ինչո՞ւ չէր կարող սատարել ՔՊ-ին, առանց մուտք գործելու ԱԺ… իր համար փաստարօրէն կարեւոր էր, հարկաւոր էր, գործունէութեան այդ դաշտը, եւս… եւ շուտով կը տեսնենք դրա արդիւնքները… նամանաւանդ, եթէ չփոխուի էկոնոմիկայի նախարարը…
ի դէպ, նոյն խնդրի կապակցութեամբ, նոյն սխալը գործեց Փաշինյանը, 2018ին… դաշնակցելով ԲՀԿի պետին հետ…
Փաշինյանի ամենածանր թերութիւնները մէկը՝ քաղաքական Մաքիավելլիզմն է.
Պարոն Աբրահամյան էտ ընդանրապես կեղծ օրակարգա, որ վայ երկիրը լիքը պրոբլեմներ ունի բայց ԱԺ ում իրար են ուտում: Երկրի համար պատասխանատույա գործադիր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ: Եթե երկիրը ԱԳՆ չունի, դրանում հաստատ ԱԺ-ն մեղավոր չի:
Օրինակ ոչ մեկին հետաքրքիր չի թե Ադրբեջանի խորհրդարանում ինչ խոսացին:
Իսկ մեր մոտ իբր թե դեմոկրատիայի անվան տակ հաստատվելա անպատասխանտվության մթնոլորտ:
Քոչարյանի ժամանակ շենքի վերելակը փչանում էր, նախագահն էր մեղավոր:
Հիմա ինչ լինումա, բոլորս ենք մեղավոր ու հատկապես ընդիմությունը ու մամուլը, որ չի թողում, որ թավշյաները աշխատեն:
ես գրառումով արձագանգեցի նախորդ խմբագրականին,
սակայն զիս չգտայ, վերեւ ներկայացուած այդ երեք կեցուածքներից որեւէ մէկին մէջ
ուրեմն ջանամ աւելի պարզ բացատրուիլ՝
վերջին ընտրութիւններին, անհրաժեշտ էր – կենսական էր – որ՝
. «թալանչի» եւ «հողատու» դիրքորոշումները, նիւթէ դուրս ելլէին, լրիւ
. այն երկու կողմերէն, որոնցմէ կամ մէկը կամ միւսը միայն իսկական եւ իրատեսական շանս ունէր իշխանութիւն դառնալու, այդ երկուքից մէկ հատը պէտք է որ զատեր ամէն հայ.
հետեւաբար, մնացեալ մի քանի տոկոսանոցների կողմնակիցները, եւ ձեռնպահները, փաստօրէն չէին գիտակցած ճգնաժամի տարողութեան
այլազան երանգներ ունի այս ըսածս, սակայն մի հատը նշեմ, որ կրնայ ոմանց զարմացնել՝
նրանք, որոնք անոնց բժշկական անկարելիութիւն մըն էր «Հայաստան» դաշինքին տալ իրենց քուէն, թող գոնէ իրենց ձայնը տային՝ Փաշինյանը խումբին.
քանզի միայն չորս տոկոս մեծամասնութեամբ մը, նա էլ ի վիճակի չէ անելու ամէն բան, որ ուզում է. ինք բարձրաձայն իսկ յայտած էր, որ կարիքը ունի՝ 60%ի.
արդարեւ, այս օրհասական պահին, էական մէկ բան կար միմիայն՝ երկրի կայունութիւնը.
այդ ամբողջ – եւ դեռ ընթացիկ – Աղէտէն ետք, քուէարկողներն ու ընդրանրապէս Հայութիւնը՝ սնդիկային վիճակում են տակաւին. ներազգային mosaïqueներ են սարքում. Բաբելոնի Աշտարակներ են կերտում – օրինակի համար՝ թերթի այս սիւնակին ներքեւ. կամ, ինչ որ երեւի աւելի մտահոգիչ է՝ Ազգային Ժողովում – .
փորձենք նաեւ տարրական թուաբանութեան պարզաբանումը՝
շնորհիւ «երրորդ ուժ» երեւակայող քուէարկուներին,
այժմու վարչակարգի մեծամասնական, պողպատեայ «մանդատ»ը,
հիմնուած է՝ 50 639 քուէների վրայ…
(քուէարկողների ընդհանուր թիւին – 1 281 997 – ՝ 3,95%-ը…
re : https://www.elections.am/Elections/Parliamentary )
եւ վստահ թող լինի ամէն հայ,
որ սրա լաւապէս գիտակցում են, առաջին հերթին՝ բոլոր օտար պետութիւնները,
եւ ըստ այնմ է նրանցից իւրաքանչիւրը անում իր հաշիւները
ի դէպ, չի կարելի Փաշինյանը այպանել, որ այդ մէկուկէստոկոսանոց արտախորհրդարանական «ուժերի» հետ, ձեւական հանդիպումներէ զատ, նա տեղ չտուեց՝ իր վարչակարգում
քանզի նրանց հետ ըստ էութեան «միասնականութիւնը»,
իրեն համար աւելի վատ ու վնասաբեր է,
քան թէ իր յիսուն հազար քուէներով իշխանութիւնը
դա նաեւ երկրին համար աւելի վնասակար է, ի դէպ
որովհետեւ, թէ ոչ, մոզայիքն ու բաբելոնյան աշտարակը տեղաւորուելու էին նաեւ գործադիր իշխանութեան մէջ
Այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում են ՏԻՄ ընտրություններ:
Իմ պատկերացմամբ, պետական ծառայությունների պատվիրատուն ՏԻՄ երն են, հզոր պետության թիկունքը պաշտպանում են հզոր ՏԻՄ երը: Մեր ավանդական պատկերացումները ՏԻՄ երի մասին որպես երկրորդական պրովինցիալ մանր կազմակերպության այսօրվանից պետք է վերանայել, այսօր մանր թե գերհզոր պետությունների գոյությունը վտանգված է, ոչ մի բանակ կամ հատուկ ծառայություն չի փրկի, եթե չլինեն հզոր ազգային ՏԻՄ երը, որոնք ուղղակիորեն կապ ունեն իրենց տարածքի յուրաքանչյուր ընտանիքի հետ եւ պատասխանատու են յուրաքանչյուր ընտանիքի’ հատկապես ամենակարիքավոր ընտանիքների համար: Իսկական քաղհասարակությունը հենց կայացած ՏԻՄ երն են, որոնք պետության առաջ խնդիրներ են դնում ու պահանջում դրանց լուծում, այլ ոչ թե հիմիկվա նման ստորադասվում պետությանը: Միայն հզոր Ընտանիք ՏԻՄ Պետություն կառույցն է ստեղծում Արքայություն’ Պետությանը ծառայելու համար: Տեսակի ապագային ծառայում է երեխան, երեխային ծառայում է ընտանիքը, ընտանիքին ծառայում է ՏԻՄ ը, ՏԻՄ ին ծառայում է պետությունը, պետությանը ծառայում է արքայությունը, արքայությանն էլ ծառայում է ուսուցիչը: Ջուրը’ ում ծառայում են, խոսքը նրան, ով ծառայում է: