Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին:
Արտակ Բեգլարյան թվիթերյան իր միկրոբլոկում գրել է.
«Անդրադառնալով Արցախի Հանրապետության վերաբերյալ՝ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ ցանկանում եմ նշել, որ՝
Ա) Սուտը, անընդհատ կրկնելով, ճշմարտություն չի դառնում: Արցախն այժմ ունի 120,000 բնակիչ, այլ ոչ թե՝ 25,000:
Կարդացեք նաև
Բ) Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացե՛ք:
Գ) Մենք ակնկալում ենք հստակ արձագանք միջազգային հանրության կողմից Ալիևի այն խոստովանության վերաբերյալ, որ Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը»: