Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման կավառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, անհրաժեշտ է Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կազմակերպել հնարավորինս հաշվի առնելով հանրային տրամադրությունները։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ներկայացնել հոբելյանական տարեդարձի նշանավորման ոգուն համահունչ կրթամշակութային, ռազմահայրենասիրական, գիտական բնույթի ծրագրեր, որոնք կիրականացվեն միամսյակի կտրվածքով։
Նիստի մասնակիցները հանդես են եկել միջոցառումների կազմակերպման հետ կապված նկատառումներով, ծավալվել է մտքերի փոխանակություն։
Արցախի Հանրապետություն
Անվտանգության Խորհրդի Գրասենյակ