Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն զրոյացնելու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերաբերյալ վարկային կամ գույքահարկի պարտավորությունները. Լևոն Բաղդասարյան

Օգոստոս 16,2021 17:41

Այն անձինք, որոնք ունեցել են հողատարածքներ, որոնք պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ կամ դարձել են սահմանակից տարածքներ, որի ուժով անհնար կամ ռիսկային է դարձել դրանց օգտագործումը, տիրապետումը, տնօրինումը և դրանց վերաբերյալ ունեն վարկային պարտավորություններ բանկերում կամ տվյալ հողատարածքների, շենք-շինությունների գույքահարկ վճարելու պարտավորություններ, պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ պարտավորությունները զրոյացնելու ուղղությամբ:

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակը կաջակցի բոլոր նման անձանց իրավական հարթության վրա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կստանձնի դատական պաշտպանությունը, մինչև խախտված իրավունքի իսպառ վերացումը:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031