Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակամարտությունները պետք է լուծվեն առանց բռնության»․ Ֆրանսիսկո Բուստիժո

Օգոստոս 16,2021 17:08

«ՀՀ-ն եւ Ուրուգվայը խորը եւ ջերմ բարեկամական հարաբերություններ ունեն։ Ուրուգվայը կարողացավ լինել այն հյուրընկալ անկյունը այն ժողովուրդների համար, որոնք նոր հորիզոն էին փնտրում իրենց ընտանիքի համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ուրուգվայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն։

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունից հետո Ուրուգվայում հաստատված հայ համայնքը հրաշալի կերպով ինտեգրվել է իրենց երկրի հասարակությանը։ Ֆրանսիսկո Բուստիժոն շեշտեց, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները զարգացնելու, մշակութային կապերը խորացնելու ցանկություն ունեն։

«Ուրուգվայը որպես ՄԱԿ-ի անդամ եւ վերջինիս արժեքների պաշտպան՝ դժվար ժամանակահատվածում, երբ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կասկածի տակ են տարբեր հակամարտությունների պատճառով, իր անհանգստությունն է հայտնել միջազգային հանրությանն առ այն, որ հակամարտությունները պետք է լուծվեն առանց բռնության։ Մեր երկրների միջեւ երեսուն տարվա հարաբերությունները հաշվի առնելով՝ Ուրուգվայը որոշել է ՀՀ-ում դեսպանություն բացել։ Մեր ճանապարհը դեռ շարունակվելու է միասին։ Հուսանք, որ ապագայի տեսլականը նույնն է, եւ այն կունենան նաեւ մեր սերունդները»,-հավելեց պաշտոնյան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031