2021թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 02.05-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ մեքենա է կայանված, որից բարձր պայթյունի ձայն է լսվել, իսկ ուղևորները դուրս են եկել ավտոմեքենայից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Աղբյուր Սերոբ փողոցի հասցեներից մեկի դիմաց՝ «Սարալանջ» ճանապարհի բաժանարար գոտու հատվածում, անհայտ առարկայով պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել է ընթացքի մեջ գտնվող «Mitsubishi Pajero IO» ավտոմեքենայի ձախ թափարգելը, դիմացի ձախ դուռը, ձախ լուսարձակը և ջրահովացման համակարգը։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են պայթուցիկ նռնակի նմանվող մետաղյա բեկորներ, նռնակի բռնակ և պայթյունի հատվածից հողային զանգված:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական համալիր փորձաքննություն։ Ձեռնարկվում մեն անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին