Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն եւ Արցախը բախվում են անվտանգային խնդիրների»․ ԱԳՆ ԺՊ Արմեն Գրիգորյան

Օգոստոս 16,2021 16:28

Ուրուգվայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն այս օրերին պաշտոնական այցով ՀՀ-ում է։ ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այս այցը վերահաստատում է հայ-ուրուգվայական բարեկամական ջերմ կապերը։

Ուրուգվայցի պաշտոնյանի հետ հանդիպման ավարտին այսօր Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց, որ 1965թ․-ին Ուրուգվայն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դրանով վերահաստատելով համամարդկային արժեքների եւ մարդու հիմնարար իրավունքների ջատագովի իր համբավը։

«Հայաստանը մեծապես գնահատում է 2020թ․-ի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերաբերյալ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը։ Ի թիվս այլ երկրների՝ Ուրուգվայի օրենսդիր մարմինը դատապարտեց արցախյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը եւ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման, քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը։ Հայերի եւ ուրուգվայցիների միջեւ շարունակաբար ամրապնդվող կապը հնարավորություն է տալիս հաղթահարել մեզ բաժանող կիլոմետրերը։ Ցավոք, Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքները դեռ ամբողջովին չեն հաղթահարվել։ ՀՀ-ն եւ Արցախը բախվում են անվտանգային խնդիրների։ Հայ ռազմագերիները դեռեւս չեն հայրենադարձվել։ Այս պարագայում շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների, այդ թվում՝ Ուրուգվայի համերաշխությանը։ Այսօր հաստատեցինք, որ որ հայ-ուրուգվայական հարաբերությունները զարգանում են»,-նշեց Արմեն Գրիգորյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031