Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն Ադրբեջան չէ, և մենք պարտավոր ենք առաջնորդվել քաղաքակիրթ ժողովուրդներին հարիր տրամաբանությամբ. Սենոր Հասրաթյան

Օգոստոս 16,2021 16:03

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

«…Պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, երբ պարտվող ղեկավարությունը ստացավ ժողովրդի վստահությունը: Ուստի այս իրավիճակում Հայաստանին զինելը հակասում է ցանկացած տրամաբանության…»,- այս հայտարարության հետ միանշանակ կարելի էր համաձայնել, եթե դրա հեղինակը չլիներ այն երկրի ղեկավարը, որի հայրը 1993-ի ամռանը տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում ստանձնելով պետության ղեկը, ընդամենը ամիսների ընթացքում մեկը-մյուսի հետևից կորցրեց Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները, ապա պարտադրված ստորագրեց զինադադար հաստատման մասին համաձայնագիր… Արժե հիշեցնել, որ այդքանից հետո, նա ոչ միայն շարունակեց ղեկավարել երկիրը, այլև մահամերձ վիճակում՝ ժողովրդի խոնարհ համաձայնությամբ, իշխանությունը հանձնեց որդուն…

Ինչ վերաբերում է զինվելուն, ապա եթե հետևենք Ադրբեջանի նախագահի տրամաբանությանը, նրանք պետք է ձեռնպահ մնային 1994-ի մայիսից հետո երկիրը սպառազինելու ուղղությամբ կատարված միլիարդավոր նավթադոլարների հասնող ծախսերից…

Այսքանով հանդերձ, Հայաստանն Ադրբեջան չէ, և մենք պարտավոր ենք առաջնորդվել քաղաքակիրթ ժողովուրդներին հարիր տրամաբանությամբ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031