«Նարեկացի» արվեստի միությունում կայացավ Ալ Անանյանի եւ Գայանե Իսկանդարյանի՝ «Կյանքի գույները» խորագրով յուրօրինակ նկարչական ցուցահանդեսի բացումը: Միջոցառման ժամանակ գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան աշուղ Նազելին, երաժշտագետ,«Նուբար» անսամբլի ղեկավար Լուսինե Նազարյանը, նույն համույթի երգչուհիներից Արուսիկ Հարությունյանը:
Դաշնամուրով նվագակցում էր մոսկվաբնակ երաժիշտ Քրիստինե Ասատրյանը:
«Երևի երգ կգրեմ, որ միշտ հպարտանում եմ իմ հայրենակցով՝ Ալ Անանյանով: Պետք է շեշտել, որ շատ դժվար է սահմանամերձ համայնքում ապրել և ստեղծագործելը: Մշակույթը հզոր գործ է ազգապահպանության առումով, ուստի մենք պետք է սիրտ ունենանք՝ ապրելու և ապրեցնելու»,-ասաց աշուղ Նազելին:
Ցուցահանդեսի բացման առիթով իրենց սրտի խոսքը հնչեցրին նաեւ Նոյեմբերյանի ավագ դպրոցի նախկին փոխտնօրեն, Ալ Անանյանի ուսուցչուհիներից Անուշ Սաֆարյանը; Նա նաեւ ընթերցեց Համո Սահյանի բանաստեղծությունները:
Կարդացեք նաև
Ի թիվս այլոց՝ ցուցահանդեսին ներկա էր նաև 2020թ-ին հակառակորդի սանձազերծած պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս անմահացած մայոր Արթուր Արարատի Ալավերդյանի ընտանիքը:
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ