Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հ2-ի փոխտնօրեն. «Եթե կա անաչառության պակաս, ոչ մի նշանակություն չունի՝ հատկապես ով է ոչ անաչառ եղել»

Օգոստոս 16,2021 13:05

Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ ինքը եւ Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լեւոն Սուլթանյանն անդրադառնալու են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և ՀՌՀ նախագահի կողմից Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով երևանյան սլոթի մրցույթի փակ քվեարկության տվյալների գաղտնազերծմանը, առ այն, թե ՀՌՀ որ անդամը՝ ինչպես է քվեարկել:

«Հուլիսի 4-ին մայրաքաղաքային սլոթի լիցենզիայի մրցույթն ավարտվել է, եւ որոշում է կայացվել: Մրցույթին մասնակցում էին մեր ընկերությունը, Հանրային հեռուստաընկերությունը, Փաստինֆոն: Հաղթել է Հանրային հեռուստաընկերությունը, ստացել է լիցենզիա, եւ մենք այդ որոշումը բողոքարկել ենք, դատարանն ընդունել է վարույթ: Հիշեցնեմ, որ մի դատական գործ էլ ունեինք հանրապետական ծածկման հետ կապված, ու այդ գործի այս պահի կարգավիճակն այն է, որ հաղթել ենք առաջին ատյանում, այժմ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում»,- նախապատմությունն այսպես ներկայացրեց Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրենը:

Ինչ վերաբերում է ասուլիսին՝ Լեւոն Սուլթանյանը նշեց, որ ասուլիսն այլ թեմայով է. «Հուլիսի 4-ից մինչ այսօր տեղի են ունեցել որոշակի գործողություններ եւ բացահայտումներ, որոնք հակիրճ ամփոփված են Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի մեջ»: Ռեպորտաժը ցուցադրելուց հետո նա ասաց, որ Հ1-ի սյուժեում բացահայտվում են բազմաթիվ խնդիրներ:

«Առաջինը իրավական խնդիրներն են. ՀՀ օրենքը  տեսալսողական մեդիայի մասին, որը կարգավորում է մեր ոլորտը, հոդված 46-ով սահմանում է, որ Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում հաղթողի ընտրությունն իրականացվում է կարգավորող պետական մարմնի անդամների վարկանիշային փակ քվեարկության միջոցով: Այսինքն, օրենքի ուղիղ պահանջ կա, որ այս քվեարկությունը պետք է փակ լինի, եւ որեւէ մեկը չպետք է իմանա, թե ով ինչպես է քվեարկել:

Միայն այն հանգամանքը, որ այս քվեարկությունը եղել է բաց, պետք է հիմք հանդիսանա, որ այս մրցույթը ճանաչվի անվավեր: Երբ մենք բողոքարկում էինք ՀՌՀ-ի այս որոշումը դատարանում, բազմաթիվ փաստարկներ ենք բերել: Ուղիղ փաստ, որ այս քվեարկությունը եղել է բաց՝ նոր է բացահայտվել: Ամեն դեպքում, առաջանահերթ խնդիրն այն է, որ պարզվել է այս քվեարկության բաց լինելը: Օրենքով սահմանվում է, որ Կարգավորող մարմնի՝ Հանձնաժողովի որոշումները պետք է լինեն պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված,նաեւ լինեն հրապարակային; ՀՌՀ կայքում իսկապես այդ որոշումը «կախված» է հուլիսի 4-ից, մրցույթի բոլոր մասնակիցներս ստացել ենք այդ որոշումները:

Հանրային հեռուստատեսությունը այդ որոշման հիման վրա ստացել է մայրաքաղաքային սփռման լիցենզիա: Այն տվյալները,կոպիտ ասած՝ վերլուծությունները որոնք նկարագրված են «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից, որոնք բուն ինֆորմացիա են պարունակում, ամբողջությամբ այդ որոշումից են վերցված:

Ավել ինֆորմացիա «Իրազեկ քաղաքացիների միավորման» արած վերլուծության մեջ, քան եղել է այդ որոշման մեջ, չկա: Այսինքն, կա որոշակի նկարագրություն ու ոչ մի նոր բան: Միակ բանը, որ ավելացել է, այն է, որ փաստորեն իրենք ասում են, որ այս փակ քվեարկության դեպքում համար1 քվեարկողն ով, է համար 4-ն ով է, ինչը օրենքի խախտում է, քանի որ օրենքով պետք է փակ լիներ:

Մեզ զարմացնում է մի քանի փաստ: Որ ՀՌՀ-ն նոր է մտահոգություն հայտնել, ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ն է սպասել: Նաեւ մի հարց է ծագում՝ իսկ ի՞նչ տարբերություն, եթե այդտեղ կա անաչառության պակաս, ոչ մի նշանակություն չունի հատկապես ով է ոչ անաչառ եղել: Երեւույթն ինքնին դատապարտելի է: Ենթադրենք Տիգրան Հակոբյանն է ոչ անաչառ քվեարկել, դա ընդունելի կլիներ, իսկ որ ասենք Արմեն Մկրտչյանը այդպես քվեարկեր, ընդունելի չէ՞: Եթե նման բան կա, անընդունելի է ամեն դեպքում, իսկ այն մասին, թե ով ոնց է քվեարկել, ամսի 4-ից ՀՌՀ որոշման մեջ կա, բոլորս ունեցել ենք»:

Վկայակոչելով Տեսալսողական մեդիայի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը՝ Լեւոն Սուլթանյանը նշում է.« Հեռարձակողները պետք է ապահովեն որևէ անձի անվանական ուղղված խոսքի պատասխանի իրավունքը; Տվյալ պարագայում Հ1-ի սյուժեում Տիգրան Հակոբյանը խոսք է ուղղել մեզ, կոնկրետ ինձ, որի պատասխանի հնարավորությունը չեմ ունեցել, եւ հիմա ասուլիսում ես հնարավորություն ունեմ հնչեցնելու»: Նա ընդգծում է, որ իրենց եւ «Փաստինֆոյի» մասին տեսակետ է հայտնվել, սակայն իրենք հնարավորություն չեն ունեցել պատասխանելու, իրենց դիրքրոոշումը հայտնելու: Հ2-ի փոխտնօրենը մի շարք այլ խնդրիրերի էլ անդրադարձավ, այդ թվում փաստական անճշտություններին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031