Ուշադրություն
Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտնագության կանոնները:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 16-ին, 21-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:
Օգոստոսի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին, 20-21-ին` կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ