Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտոնական լիազորությունների բազմաթիվ չարաշահումներ Քանաքեռ-Զեյթուն համայնքում

Օգոստոս 16,2021 12:10
dataxazutyun

Մեր ունեցած տեղեկություններով՝ դատախազությունից ստացված գրության հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու միջոցով, 2003թ. օգոստոսի 15-ին գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի սեփականության իրավունքը Քանաքեռցու 32 հասցեում գործող մանկապարտեզի շենքի նկատմամբ, այնուհետև 2004թ․  կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով նշված շենքի 1284 քմ. մակերեսը վաճառվել է Ս. Ս.-ին 5.000.000 դրամով, ով էլ նշված տարածքը 2005թ. հոկտեմբերի 1-ին վաճառել է Ա. Ե.-ին  18.000.000 դրամով, այնինչ 2007թ. հուլիս ամսվա դրությամբ նշված տարածքի կադաստրային արժեքը կազմել է 51.841.990 դրամ, ինչի ադյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Դատախազությունից ստացված գրության հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու միջոցով, Հր.Ներսիսյան փողոցի 1շենքի 124 հասցեի 121.2 մակերեսով տարածքի և նույն փողոցի 130 հասցեի 83.9 մակերեսով տարածքի նկատմամբ գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի սեփականության իրավունքը, որոնք վաճառվել են Ա. Գ.-ին  և Է. Վ.-ին կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գներով, ովքեր այդ տարածքները հետագայում գրավադրել կամ օտարել են բարձր շուկայական արժեքով, որի ադյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Պարզվել է նաեւ, որ 2006թ. փետրվարի 27-ին Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի և Ա.Ջ.-ի  միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի Դ.Անհաղթի փ. 5 հասցեի 199 մանկապարտեզի 126.9 մակերեսով նկուղն օտարվել է նշված անձին՝ 286.475 դրամով: Այնուհետև 2009թ. հուլիսի 7-ին Ա.Ջ.-ն նշված տարածքը գրավադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում՝ գնահատելով 40.000.000 դրամ, այսինքն Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, նշված տարածքն օտարվել է անհամեմատ ցածր գնով, այնինչ շուկայական արժեքը կազմել է 140 անգամ ավելի վաճառքի գնից, իսկ կադաստրային արժեքը՝ 20 անգամ ավել վաճառքի գնից, ինչի ադյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Պարզվել է նաեւ, որ 2007թ. հունվարի 24-ին Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի և «Խիզախ զինվոր» ՍՊԸ-ի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի Դրոյի փողոցի 21Ա շենքի 4/1 հասցեի 141.5 մակերեսով տարածքն օտարվել է նշված ՍՊԸ-ին՝ 1.950.000 դրամով: Այնուհետև 2012թ. նոյեմբերի 1-ին Ա. Հ.-ն նշված տարածքը գրավադրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ում՝ գնահատելով 12.950.000 դրամով, Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելով շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, նշված տարածքը օտարվել է անհամեմատ ցածր գնով, այն ինչ շուկայական արժեքը կազմել է շուրջ 13.000.000 դրամ կամ 6.5 անգամ ավել վաճառքի գնից, որի ադյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031