«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռաջա Կասաբլանկայի» հետ տնային ընկերական հանդիպումից հետո, որն ավարտվել է 5:0 խոշոր հաշվով, ինստագրամի իր էջում գրել է. «Տանն ենք: Տունը տուն է մնում, եւ հիանալի էր զգալ «Ռոմայի» հիասքանչ երկրպագուների կիրքն ու սերը: Հիմա սկսվում է իսկական ֆուտբոլը եւ մենք անհամբերությամբ ենք սպասում մեկնարկին»:
Մրցաշրջան 2021/2022-ում Մոուրինիոյի գլխավորած թիմը պաշտոնական առաջին հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների գավաթում՝ օգոստոսի 19-ին: Այդ օրը «Ռոման» մրցակցի հարկի տակ կհանդիպի Թուրքիայի Տրաբզոնսպորին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ