Ռումինիայի Յասի քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր հանգստյան օր է:
Երեկ կայացած 6-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցիչ Նինո Բացիաշվիլլին: Միանգամից վեց շախմատիստուհիներ, նրանց թվում նաեւ Էլինան, իրենց անվան դիմաց գրանցել են 5,0 միավոր, սակայն հայկական կանանց շախմատի առաջատարը լրացուցիչ գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աստիճանաբար դիրքերը բարելավում է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, որը հաղթելով իսպանացի մրցակցին՝ 4,0 միավորով հավասարվել է Մարիա Գեւորգյանին եւ նրա հետ միասին ընդամենը մեկ միավոր է զիջում առաջատարներին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ