Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաշինյանը կարծես սակարկության է դրել, թե ով կպաշտպանի Հայաստանի սահմանները». քաղաքագետ

Օգոստոս 15,2021 15:51

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Ադրբեջանը կողմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը այն բանից հետո, երբ Հայաստանը կճանաչի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և կսկսվի սահմանազատման գործընթաց, նաեւ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարությանը՝ բարձր մակարդակի բանակցություններ սկսելու վերաբերյալ, քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, այն ինչ հայտարարում է Ալիեւը, դա ինչ-որ տեղ տեղեկատվական արտահոսք է:

Այսինքն ինչ-որ ժամանակ առաջ կամ ուղղակիորեն կամ միջնորդված, ամենայն հավանականությամբ ինչ-ինչ բանավոր պայմանավորվածություններ են եղել, այդ թվում նաեւ՝ սահմանների փոխադարձ ճանաչման վերաբերյալ, Խաղաղության պայմանագրի շուրջ՝ վերջնական տարբերակում:

Ի՞նչ է նշանակում սահմանների ճանաչումը եւ խաղաղության պայմանագիրը, երբ կողմերը, ըստ էության բոլոր սահմանային կամ վիճելի հարցերը լուծում են, տեղի է ունենում սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա, որից հետո կողմերը ճանաչում են փոխադարձ սահմանները եւ սկսում են մտածել  խաղաղության պայմանագրի, բնականաբար նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:

Եթե հիշենք, որ նույնիսկ պատերազմի ավարտից մի քանի օր հետո Անդրանիկ Քոչարյանը, որը նախորդ գումարման ԱԺ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն էր, ԱԺ-ում հայտարարում էր, որ ժամանակն է մտածել հարեւանների հետ  խաղաղության պայմանագիր կնքելու մասին:  Նման բարձր պաշտոնյան, որը կարեւոր դերակատարում ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում նման հայտարարություն արեց, ինչը բավականին սուր արձագանքի արժանացավ եւ ճիշտն ասած անսպասելի էր նման պահին նման հայտարարությամբ հանդես գալը:

Ես կարծում եմ, որ այդ ժամանակ արդեն իսկ նման խոսակցություններ գնացել էին: Սովորաբար, երբ Ալիեւը պրետենզիաներ է ունենում տարբեր հարցերի շուրջ, դրանք ՀՀ իշխանությունների կողմից սկզբում հերքվում են, հետո պարզվում է, որ նման թեմա կա; Ես կարծում եմ, որ հիմա Ալիևն, ըստ էության, բարձրաձայնում է այն թեմաները, որոնք իրեն հետաքրքրում են, եւ դրանց մասին եղել են բանավոր պայմանավորվածություններ: Ես չեմ պնդում, որ ինքը բարձրաձայնում է նաեւ այն հարցերը, որոնք հետաքրքրում են նաեւ հայաստանյան կողմին, բայց հաստատ նման թեմաների շուրջ հենց այնպես չեն խոսում:

Քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ կարծես թե փորձ է արվում դելիմիտացիան եւ դեմարկացիան, սահմանների փոխադարձ ճանաչման խնդիրն առանձին դիտարկել, Արցախի կարգավիճակի թեման՝ առանձին, այսինքն դա փակագծերից դուրս են ուզում  թողել աշխարհաքաղաքական հիմնական շահագրգիռ կենտրոնները, Ալիեւը ինչ-որ տեղ արձագանքելով Փաշինյանի հայտարարությանն ասում է՝ ես պատրաստ եմ գնալ նման բանակցությունների, այն պայմանով, որ այդ հարցը փակագծերից դուրս չի մնալու ընդհանուր խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ, սահմանների փոխադարձ ճանաչման պարագայում: Ալիեւը սահմանների ճանաչումը  դիտարկում է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքով  ներառյալ:

Ամեն դեպքում, կարծում եմ, որն իրականում ինչ-որ բանակցային պրոցես գնում է, կողմերը փորձում են սակարկել, յուրաքանչյուրն իր կարմիր գծերն է գծում կամ այն գծերը, որոնց շուրջ կարելի է խոսել, բանավիճել՝ միջնորդ երկրների մասնակցությամբ»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան  Լին Թրեյսիի եւ  ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոյի՝ Սյունիք, ինչպես նաեւ ՌԴ դեսպանի՝ Արմավիրի հատվածի հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր այցելությանը: «Այն, որ դիվանագետները արձակուրդ են անցկացնում, դիտորդական առաքելություն են անում, կամ հետաքրքրությունից ելնելով են գնում տարբեր վայրեր, այս մեթոդը դիվանագիտական գործիքակազմից է: Բոլոր նման այցերը մեսիջներ են, որ աշխարհաքաղաքական շահագրգիռ կենտրոնները ուշադրության կենտրոնում են պահում զարգացումները, եւ ըստ էության յուրահատուկ մեսիջներ են տալիս կողմերից որեւէ մեկին, որտեղ են այդ աշխարհաքաղաքական կենտրոնների շահագրգռության սահմանները: Երբ ԱՄՆ դեսպանն իր արձակուրդը ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրենի հետ անցկացնում է Սյունիքում, դա նշանակում է, որ Սյունիքը ԱՄՆ-ի ուշադրության, հետաքրքրությունների կենտրոնում է: ՌԴ դեսպանն էլ Արմավիր է այցելում, այդտեղ ամեն ինչ առավել քան թափանցիկ է: Արմավիրը սահմանապահ գոտի է, այցելելով Արմավիր՝ դեսպանը հասկացրեց, որ Ռուսաստանը հետաքրքրություն ունի Հայաստանի սահմաններում:

Չմոռանանք, որ եղավ պաշտոնական առաջարկ սահմանները պահելու; Ցավոք, պատերազմից հետո Հայաստանը  ոչ միայն այլեւ Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այլեւ  անգամ Հայաստանի սահմանների պաշտպանության; Փաշինյանը կարծես սակարկության է դրել, թե ով է ուզում  պաշտպանել Հայաստանի սահմանները: Նա նույնիսկ ասաց, որ եթե ՀԱՊԿ-ի տարբերակը չի գործելու, Մինսկի խմբի տարբերակը կդիտարկվի…

Քանի որ մեր երկիրը իր սեփական անվտանգությունը պահպանելու տեսակետից խոցելի է, անգամ դրա մասին բացահայտ ասվում է երկրի առաջ դեմքի մակարդակով, ինչ-որ տեղ լոտերի նման սակարկություններ են  հայտարարվում, դիվանագետները սկսել են իրենց արձակուրդը  Հայաստանի՝ իրեն հետաքրքրող գոտում անցկացնել: Ամերիկացիները ռուսներին հասկացնում են, որ իրենք էլ Սյունիքի շուրջ հետաքրքրություններն ունեն,  եւ միջանցքների, կոմունիկացիաների շուրջ չեն կարող խոսել առանց իրենց, թե  ԱՄՆ-ը եւ թե Ֆրանսիան պատերազմից հետո փորձում են վերադառնալ տարածաշրջան, քանի որ դուրս էին մնացել գործընթացից, որովհետեւ ղեկը ռուսների եւ թուրքերի ձեռքն էր անցել»,-ասաց քաղաքագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031