Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
2004 թվականից, երբ հաստատվեց Երևանի հուշարձանների ցանկը, սա իմ հիշողության մեջ երրորդ դեպքն է, երբ հուշարձանների ցանկից հանվում է պահպանվող կառույց։
Առաջինը Սևան հյուրանոցն էր, մյուսը՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը։ Առաջինը 2005-ին էր, որի արդյունքում քանդվեց Սևան հյուրանոցը, մյուսը 2010-ին, որի դեմ հանրային ընդվզման արդյունքում այն կանգուն է մինչև հիմա։
Մնացածը թողնում եմ այս իշխանություններին անթաքույց սատարած կամ այլ վախեր ունեցողների խղճին ու մտահոգություններին…
Կարդացեք նաև
Նման «ա-լա-ժողորդավարության բաստիոն» դեպքերը բազմաթիվ են։ Իշխանություններին թարմ աջակցությունը մտնում ա մի տեղ, բայց նման բաների մասին չեմ գրում գտնելով, որ այս ամենի ֆոնին դրա մասին ծիծաղելի է անգամ գրել։ Սա պետական «բեզպրիդելի» հերթական գագաթնակետն է։
Նկարում այս նախագծի էսքիզային փաթեթից մի պատկեր է։ Եռաչափ մոդելում եղածներն ու աջ անկյունի նախագծողի անվանումը «պատահականություն» են։
Դեռ ամեն ինչ առջևում է։