Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրիստական ոչ մի գործակալության առձեռն գումար չտալ՝ նույնիսկ վճարման վերաբերյալ ցանկացած փաստաթղթի դիմաց․ փաստաբան

Օգոստոս 15,2021 13:34

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի հայրենակիցներ, ինձ հայտնի հանգամանքները վկայում են, որ COVID-19-ի հետևանքներով պայմանավորված՝ ՀՀ-ում որոշ տուրիստական գործակալություններ փորձում են իրենց բաց թողնված օգուտները հափշտակությամբ «վերականգնել» քաղաքացիներից։

Հավանական եմ համարում, որ ակտիվ սեզոնում շուտով ականատես կլինենք այդ ոլորտում նոր հափշտակությունների։ Բոլորիդ կոչ եմ անում՝ ոչ մի գործակալության առձեռն գումար չտալ՝ նույնիսկ վճարման վերաբերյալ ցանկացած փաստաթղթի դիմաց, գումարը փոխանցել միայն բանկային եղանակով կամ տեղում վճարել միայն տերմինալի միջոցով, անպայման կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։

Իսկ առավել զգույշ լինելու համար դիմել շատ բացառիկ տուրիստական գործակալությունների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031