CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կողմ են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը այն բանից հետո, երբ Հայաստանը կճանաչի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և կսկսվի սահմանազատման գործընթաց, փոխանցում է Trend գործակալությունը։
Ադրբեջանի ղեկավարը նշել է․ «Ըստ երևույթին Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է դրան: Դա նրանց կողմից սխալ կլինի, ու հենց իրենք են զղջալու, քանի որ մենք միշտ չէ, որ սեղանին դնելու ենք այս առաջարկը: Եթե նրանք դեմ են այդ առաջարկին, թող այդպես էլ ասեն, որ չեն ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Եթե կողմ են, եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երկարաժամկետ խաղաղություն կլինի տարածաշրջան: Այդ նպատակի համար այժմ սեղանին կոնկրետ առաջարկներ են դրված»: