Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կայացավ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության արտահերթ համագումարը

Օգոստոս 14,2021 19:18

Սույն թվականի օգոստոսի 14-ին կայացավ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության արտահերթ համագումարը։

Կուսակցության ՂՄ ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը ներկայացրեց դեռևս 2020թ․ մայիսին սկզբնավորված «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության, ապա 2020թ. սեպտեմբերի 21-ին հիմնադրված «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության անցած 11 ամիսների գործունեությունը՝ առավելապես կենտրոնանալով ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության և դրա արդյունքներից բխող իրողությունների վրա։

Կուսակցության հիմնումից ընդամենը 7 օր անց մեկնարկած 44-օրյա աղետալի պատերազմը, դրան հաջորդած ներքաղաքական իրադարձությունները, որոնք ուղեկցվում էին մեդիահարձակումներով, անկառավարելի կեղծ տեղեկատվական հոսքերով, արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերները, Արցախի կարգավիճակի և Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդող սահմանային և արտաքին այլ սպառանլիքները, վերջապես արտահերթ խորհրդարանական ընտրությունները իսկական քննությունն էին նորաստեղծ քաղաքական կուսակցության համար։

Ազգային ժողովում ժողովրդավարական այլընտրանքային բևեռի ներկայությունը չափազանց կարևոր համարելով կուսակցությունն ամիսներ շարունակ անհաջող բանակցել է գաղափարակից քաղաքական գրեթե բոլոր ուժերի հետ։

Արտահերթ համագումարը արձանագրեց, որ երկրի ժողովրդավարությունն ու նրա պաշտպանությունը կուսակցության համար մնում է առաջնահերթություն և այդ նպատակով կուսակցությունը որոշել է ակտիվորեն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
Կուսակցության առավել արդյունավետ գործունեության համար համագումարը հաստատել է կուսակցության կանոնադրական փոփոխությունները։

Ղեկավար մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Արման Բաբաջանյանը։ Կանոնադրական փոփոխությունների համաձայն կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչն այսուհետ հանդես է կգա որպես կուսակցության նախագահ։
Համաձայն կուսակցության նոր կանոնադրության՝ կուսակցության ղեկավար մարմինը այսուհետ կոչվելու է Քաղաքական խորհուրդ:

Քաղաքական խորհրդի անդամ են ընտրվել Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Արշակ Սարգսյանը, Լուսինե Հակոբյանը, Վահագն Մարտիրոսյանը Սարգիս Գրիգորյանը, Առնոլդ Բլեյանը, Վիգեն Մովսիսյանը Արթուր Բարսեղյանը, Միհրան Հակոբյանը, Գարեգին Ղազարյանը, Նոնա Համբարձումյանը և Արտաշես Խալաթյանը։

Վերահսկիչ հանձնաժողովի անդամ են ընտրվել Լևոն Խաչատրյանը, Տիգրան Թոթոլյանը, Անի Միրզոյանը։
Հավարտ համագումարի կուսակցության Քաղաքական խորհուրդը գումարել է առաջին նիստը՝ ստանձնելով համագումարի կողմից իրեն տրված պարտականությունները։

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԺՊԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031