Հայաստանցի կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության 5-րդ տուրից հետո ընդհուպ մոտեցավ մրցաշարային աղյուսակի առաջատարներին:
Մարիան եւ Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը 4,0-ական միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում:
Հետաքրքիր է, որ Մարիա Գեւորգյանը մեկնարկային տուրում պարտություն կրելուց հետո կարողացել է հավաքվել եւ տանել չորս անընդմեջ հաղթանակ:
Կարդացեք նաև
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Դանիելյանն ու Գեւորգյանը խաղալու են Վրաստանը ներկայացնող շախմատիստուհիների հետ. Էլինան՝ Նինո Բացիաշվիլիի, Մարիան՝ Լելա Ջավախիշվիլիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ