Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակչի ճանապարհին 3:6, 2:6 հաշվով հույն Ստեֆանոս Ցիցիպասին պարտվելուց հետո անհաջողության մատնվեց նաեւ տղամարդկանց զուգախաղերում:
Նա ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ ընկերակցությամբ երկրորդ շրջանում 3:6, 4:6 հաշվով զիջեց նաեւ Կոլումբիան ներկայացնող Խուսան Սեբաստյան Կաբալյու/Ռոբերտ Ֆարա զույգին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ