Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից հունիսի 5 -ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը: Կազմակերպությունը մտահոգված է այս արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են:
Կազմակերպությունը հարցադրումներ է ուղղում ադրբեջանական իշխանությանը. արդյո՞ք քանդակների հեղինակները ներգրավված են եղել դրանց տեղահանման ժամանակ: Արդյոք քանդակների տեղափոխումը համահո՞ւնչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին: Եվ ի վերջո ադրբեջանական իշխանությունները պետք է բացահայտեն առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնեն, թե դրանք ինչպես են հասանելի լինելու հանրությանը:
Նշենք, որ Քանդակների պուրակում տեղ են գտել հայ և օտարազգի հեղինակավոր քանդակագործների աշխատանքները, որոնք ստեղծել են Շուշիի Քանդակի միջազգային սիմպոզիումների ժամանակ: Քանդակի առաջին սիմպոզիումը կազմակերպվել է դեռևս 2011 թվականին՝ նվիրված Հակոբ Գյուրջյանի ծննդյան 130-ամյակին: Սիմպոզիումի նախագահն էր Ֆլորենցիա քաղաքում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը: Արցախյան քանդակի առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցել են Ֆլորենցիայի եւ Հռոմի գեղարվեստի ակադեմիան ներկայացնող մեկուկես տասնյակ իտալացի քանդակագործ:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում