Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արհամարհելով պատմական ճշմարտությունները, իր հայտարարություններում պարբերաբար աղավաղում է իր և հարևան ժողովուրդների պատմությունը, դիտավորյալ կեղծիքներ տարածում, Բաքվի գիտական շրջանակներին ստիպում, որ ամեն ջանք գործադրելով հաստատեն իր սուտը:
Նախ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) մասին:
Նա, ինչպես և որոշ երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը, իմանալով ողջ ճշմարտությունը, սակայն ելնելով քաղաքական շահերից, արհամարհելով գիտական անհերքելի ճշմարտությունը, հայտարարում են, “Արցախը ադրբեջանական հող է”: Արցախը դարեր շարունակ Մեծ Հայքի մաս է կազմել: Այն իր երեքհազարամյա պատմության ընթացքում, երբ Մայր Հայաստանը ժամանակավորապես կորցնում էր իր պետականությունը, Արցախը, շուրջ 10 անգամ Հայոց հյուսիս-արևելյան նահանգների՝ Ուտիքի և Փայտակարանի հետ կազմում էր անկախ կամ կիսանկախ կարգավիճակով պետություն, այդպես պահպանում իր ազգային ինքնությունը, լեզուն, մշակութային արժեքները, տարածքային ամբողջականությունը: Դրա վառ արտահայտություններից է, երբ 287 թ. Հայոց Խոսրով բ Մեծ թագավորի եղեռական մահից հետո թուլանում է Հայոց երկիրը, Պարսից Սասանյանները հյուսիս-արևելյան երեք նահանգները կցում է իրենց ենթակա Աղվանից մարզին (Ալբանիա), մարզպանությանը զուգահեռ Արցախի Ջրաբերդի երևելի իշխանին՝ Քաջ Վաչականին, թագավոր կարգում: Վաչականյան թագավորությունը գոյություն է ունեցել մինչև 528 թ., պահպանելով ողջ Հայաստանին հատուկ սահմանադրական կանոնները, հայկական ազգային ավանդությունները, ազգային ինքնությունը, տարածքային ամբողջականությունը:
365 տարի տևած Աղվանից թագավորությունը փաստորեն Հայոց երկրորդ պետություն էր Արցախի Վաչականյան հարստության ժառանգական իրավունք ունեցող 11 հայ թագավորներով: Եկեղեցու Աղվանական անունը Էջմիածնի հայ առաքելական եկեղեցին օգտագործում էր քրիստոնեական հավատքը բուն Աղվանքում, ինչպես և հոների մոտ արմատավորելու համար:
Կարդացեք նաև
Արաբական տիրապետության ժամանակ Հայոց Հյուսիս-արևելքում հիմնվում են մի քանի թագավորություններ, որոնք ենթակա էին Անիի թագավորությանը: Բաթու և Մանգու աշխարհակալ խաները ընդունում և ճանաչում էին Արցախի իշխանների իրավունքները:
18-րդ դարի սկզբին Արցախ-Ուտիքում հիմնվում է Հայոց Սղնախներ ռազմականացված պետությունը, որը ղեկավարում էին Եսայի Ջալալյան կաթողիկոսը և Ավան զորավարը: Արցախի զինված ուժերը հաջողությամբ ետ էին մղում Օսմանյան Թուրքիայի նվաճողական հարձակումները: Ռուսաց Պետրոս Առաջին ցարը, ճանաչելով Հայոց Սղնախները, Իվան Կարապետին որպես հատուկ դեսպան է ուղարկում Շուշի:: Հայոց Սղնախների իրավունքները ճանաչում էին Վրաստանն ու Իրանը:
1725 թ. Օգոստոսին օրմանյան 40 հազարանոց բանակը Սարը Մուստաֆա փաշայի գլխավորությամբ շարժվում է դեպի Կասպից ծովի արևելյան ափերը՝ այն գրավելու ռուսներից: Սակայն ճանապարհին Հայոց Սղնախներն են՝ Արցախը: Շուշիի ճակատամարտը տևում է ութ օր: Օսմանյան բանակը ջախջախիչ պարտություն է կրում և նահանջում Թիֆլիս:
1724 թ. Ռուսաց կայսր Պետրոս Առաջինը Արցախի հայերին առաջարկում է տեղափոխվել Կարպից ծովի արևելյան ափերը՝ Դերբենտի մինչև Ռեշտ, վերահիմնել իրենց թագավորությունը: Հայերը հրաժարվում են:
Ուշ միջնադարում Նադիր շահը, գնահատելով արցախցիների ուժը, հայոց մելիքներին ինքնավարություն է տալիս:
1752 թ. Պարսից իշխանությունը հիմնում է Շուշիի խանությունը, կառավարիչ նշանակում Խորասանից Փանահ Ալիին, որը հակադրվում է հայ մելիքներին:
1918 թ. Շուշիում հայերը հիմնում են Ղարաբաղի կառավարությունը, որի նպատակն էր կազմակերպել հայ բնակչության պաշտպանությունը թուրք-թաթարական հարձակումներից:
1918 թ. Թուրքական բանակը Գյանջայում հիմնադրում է նոր պարտության հիմքերը, որը կոչվում է Ադրբեջան, չնայած այն ոչ մի կապ չունի Արաքսից հարավ իրանական բուն Ադրբեջան երկրամասի հետ: Նման անվանումը ռազմավարական նպատակ ունի. Հարմար պայմաններում միավորել կեղծ և բուն Ադրբեջանները, որն էլ Թուրքիայի համար ճանապարհ կբացի Օսմանյան կայսրության վերականգնման համար՝ ընդգրկելով Միջին Ասիան, նախահայրենի Լեռնային Ալթայը, Սիբիրը, Պովոլժեն:
1923 թ. Բոլշևիկյան կուսակցությունը, անտեսելով Արցախ-Ղարաբաղի 90% հայ բնակչության կարծիքը, Թուրքիայի ճնշման ներքո որոշեց այն ինքնավարության կարգավիճակով հանձնել Ադրբեջանական ԽՍՀ վարչակազմին՝ պատմական Արցախի տարածքի միայն 1/3-ին տալով ինքնավարության իրավունք: Ինքնավարությունից դուրս մնացին Հյուսիսային Արցախը, Քարվաճառը, Քաշաթաղը, Քաշունիքը, Կովսականը, Զանգելանը:
Խորհրդային ռեժիմի տարիներին Արցախի հայությունը անընդհատ պայքարել է շինծու վարչական միավորի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու համար: Սակայն բոլշևիկները Ադրբեջանի միջոցով հեռուն գնացող ծրագիր ունեին. կեղծ և բուն Ադրբեջանների միավորումով Իրանից պոկել ախորժալի կտորը՝ կոմունիզմի գաղափարախոսությունը տարածելու ավելի հարավ:
1988 թ. Փետրվարին Արցախի հայությունը ապստամբեց և իրեն դուրս համարեց Խորհրդային Ադրբեջանից: Սակայն Մոսկվան դեմ էր նման փոփոխությանը: Քաղաքակիրթ աշխարհը ևս չընդառաջեց Արցախի հայությանը, քանի որ եվրոպական շատ պետություններ իրենց տարածքում ունեն իրենց տարածքներով բնիկ ժողովուրդներ, որոնք ևս պայքարում են սուվերեն կարգավիճակ ստանալու համար: Արցախի հայությունը ստիպված էր ինքնահռչակել իրենց պետությունը, Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանվելու համար ստեղծել ինքնապաշտպանության ուժեր: Բաքվի վարչակազմը բոլոր կողմերից պաշարման մեջ առավ Արցախի Հանրապետությունը, սակայն իր իսկ ձեռնարկած պատերազմում ջախջախիչ պարտություն կրեց:
Ռևանշի մի քանի անհաջող փորձերից հետո քաղաքակիրթ աշխարհի անտարբեր հայացքի առաջ Արցախի դեմ պայքարում Ադրբեջանին միացան նրա կնքահայր Թուրքիան, պատերազմում ընդգրկելով սիրիական ահաբեկիչների խմբերը: Տասնյակ անգամ գերազանցող ուժերով սպանեցին իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու ելած հայ մարտիկներին, գրավեցին Արցախի տարածքի 2/3-ը, հայրենի երկրից բռնագաղթի ենթարկեցին հազարավոր մարդկանց:
Արդյոք, իրավականորեն Հայոց Արցախը պատկանո՞ւմ է Ադրբեջանին: Արցախը երբեք 1918 թ. հիմնած Ադրբեջանի Մուսավաթական Դեմոկրատական Հանրապետության կազմում չի եղել: Դա փաստ է: 1990 թ. Օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց անկախության մասին Հռչակագիրը, իսկ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց որպես Ադրբեջանական Մուսավաթական Դեմոկրատական Հանրապետության (ԱՄԴՀ 1918-1920 թթ.) իրավահաջորդը հանդիսանալու Սահմանադրական ակտը, որտեղ հաշի չի առնվել, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախ) իրավականորեն ու փաստացի ԱՄԴՀ մաս չի կազմել:
Ուրեմն՝ Հեյդարի որդի Իլհամը պարտավոր է զսպել իր հոխորտանքները Հայաստանի ու Արցախի հայության հանդեպ:
Այժմ Բաքվի սուլթանը, իր թիկունքում կանգնած տեսնելով Թուրքիային, Արցախի հայությանը առաջարկում է մշակութային ինքնավարություն, լավ իմանալով, որ Արցախի հայությունը արյունով թաթախված նրա ձեռքից ոչինչ չի վերցնի, քանի որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Այո, միացյալ ուժերով տարածքներ են գրավել, սակայն դրանք ստիպված են լինելու ետ վերադարձնել իսկական տերերին:
Ադրբեջանում իրենց հայրենի տարածքներում ապրում են Լեզգի, ավարցի, թալիշ, այլ բնիկ ժողովուրդներ, որոնք արդեն հարյուր տարի է, ինչ պայքարում են թուրք էթնոսի բռնաճնշումներից ազատվելու համար:
Ինչ վերաբերում է Շուշի սարահարթին, ապա այդտեղ երեք հազար տարի շարունակ Կարկառն է հանդիսացել ամրացված քաղաքը, որի մասին վկայում են արաբ, պարսից և հայ աղբյուրները, իսկ Շուշին , ինչպես գրում է Տեր-Մանուել քահանան, սովորական գյուղ էր: Շուշի ամրոցի հիմքը 1715 թ. դրել է Ավան զորավարը: Մելիք Շահնազարը, որը պարսիկ Փանահ Ալիին Շուշի էր հրավիրել, բերդը ամրացնելու համար օգտագործել է Կարկառ բերդաքաղաքի պարսպի քարերը:
Ադրբեջանական բանակը, ելնելով Իլհամի նվաճողական ամբիցիաներից, այսօր նպաստավոր դիրքեր է գրավել ՀՀ սահմանամերձ բարձունքներում, աստիճանաբար ավելացնում է բռնաճնշումները, օգտվելով քաղաքակիրթ աշխարհի անտարբեր կեցվածքից, ձգտում է զիջումներ կորզել Հայաստանի իշխանություններից:
Թուրքիան, օգտագործելով Ադրբեջանը, փորձում է ծավալվել՝ վերակենդանացնելով երբեմնի բռնապետությունը՝ Օսմանյան կայսրությունը: Նրա ճանապարհին Հայաստանի Հանրապետությունն է, Արցախը և Իրանի Ադրբեջան նահանգը:
Ելնելով վերաշարադրյալից, Միջազգային հանրությանը կոչ ենք անում.
- Անտարբեր չմնալ Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների նկատմամբ:
- Օգնել ետ վերադարձնելու 44-օրյա պատերազմում Արցախի Հանրապետությունից Ադրբեջանի բռնազավթած տարածքները, ներառյալ Շուշի բերդաքաղաքը:
- Հայաստանից զավթած սահմանամերձ բարձունքներից դադարեցնել Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, զորքերը ետ քաշել ելման դիրքեր:
- Թուրքիային արգելել ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին:
- Թուրքիային պատասխանատվության ենթարկել ՀՀ դեմ ահաբեկչական ուժերին օգտագործելու համար:
- Անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին և պատանդներին:
- Իլհամ Ալիևին. դադարեցնել Հայաստանի, Արցախի հանրապետությունների ու Սփյուռքի հայության դեմ ատելության ճոռոմաբանությունը:
«ՇՈՒՇԻ» ՀԻՄՆԱԴԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ