Օգոստոսի 16-ից 22-ը Ուֆայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 52 երկրի 500 մարզիկ: Հայաստանը մասնակցելու է ազատ եւ հունահռոմեական ոճերի մրցաշարերին:
Ազատ ոճում հանդես կգա յոթ ըմբիշ: Նրանք են. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Լեւիկ Միքայելյան, 65 կգ՝ Դավիթ Մարգարյան, 70 կգ՝ Նարեկ Հարությունյան, 74 կգ՝ Արմեն Մուսիկյան, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյան, 125 կգ՝ Լյովա Գեւորգյան:
Հունահռոմեական ոճում մեր երկիրը կներկայացնեն տասը մարզիկներ. 55 կգ՝ Գառնիկ Հովհաննիսյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Գեւորգ Սուքիասյան, 67 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Սամվել Գրիգորյան, 82 կգ՝ Կարեն Խաչատրյան, 87 կգ՝ Վիգեն Նազարյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ռազմիկ Քուրդյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ